ԳԼԽԱՎՈՐ

ԳԼԽԱՎՈՐ

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, 2010 թ. ձեռք բերելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը, դարձավ հայկական ջրերի շուկայի առաջատարներից` առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել դիրքերը տեղական և միջազգային շուկաներում` ընկերությունն ընտրել է դինամիկ զարգացման ուղի: Գործունեության առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է հաճախորդի պահանջմունքների բավարարման սկզբունքը:
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրատեսակների որակական ցուցանիշները հավաստագրված են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ստանդարտացման մարմինների կողմից: Արտադրատեսակների բարձր որակի մասին են վկայում դրանց համապատասխանությունը «ԻՍՕ 22000» միջազգային ստանդարտներին: Ընկերության արտադրատեսակներն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից, քանի որ թե՛ պիտակները, թե՛ պոլիմերային ու ապակյա շշերն արտոնագրված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից և հանդիսանում են «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի ոչ նյութական սեփականությունը: Հետևաբար բացառվում է դրանց կեղծումը, նմանակումը և անօրինական օգտագործումն այլ սուբյեկտների կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոյ Լիմոնադ
Նոյ Լիմոնադ

Դյուշես տանձ , թարխուն և արևահամ խաղող… Երեք համ, որոնք կլցնեն ձեր օրը վառ գույներով և լավատեսությամբ:

Նոյ Քիդս
Նոյ Քիդս

Երեխաների կողմից սիրված Noy Kids-ը լիովին մաքուր է, մանրէազերծված և անվտանգ անգամ նորածին երեխաների համար:

Նոյ Սպորտ
Նոյ Սպորտ

Ջրի օգտագործման առատ քանակությունը առողջ ապրելակերպի և գեղեցիկ լինելու կարևոր նախապայմանն է:

ՆՈՅ
ՆՈՅ

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածը:

Կարդալ ավելին
ԲՋՆԻ
ԲՋՆԻ

Հանքային ջուրը պետք է լինի առողջարար, թեթև և հաճելի: Բջնին օժտված է այդ բոլոր հատկանիշներով:

Կարդալ ավելին
ՆՈՅ ԼԻՄՈՆԱԴ
ՆՈՅ ԼԻՄՈՆԱԴ

Նոյ ապրանքանիշը սպառողին է ներկայացնում 100% բնական հումքից պատրաստված լիմոնադներ:

Կարդալ ավելին

Ջուրը կյանք է

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարված ամեն բան: Ջրի մեջ ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը՝ իր էմոցիոնալ վիճակով և ամեն մի արտասանած բառով: Սիրեք բնությունը և սիրեք միմյանց, քանի որ սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան՝ ցածրացնում:

Մրցանակներ
  • Armenia EXPO 2011
    Armenia EXPO 2011

    Սեպտեմբերի 9-ին Երևանում կայացավ «Armenia EXPO 2011» տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Վերջինիս կազմակերպիչներն էին “LOGOS EXPO Center” ցուցահանդեսային ընկերությունը և “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը”: Ցուցահանդեսը հնարավորություն ընդձեռեց մասնակիցներին` ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ավելի քան 180 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ, այդ թվում նաև “ՌՌՌ” հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն` իր “Բջնի” և “Նոյ” ապրանքանիշներով, մասնակցում էին միջոցառմանը:
    Ավելին

  • Տարվա լավագույն ապրանքանիշ
    Տարվա լավագույն ապրանքանիշ

    07.11.2011-ին Կ. Դեմիրճյանի անվան “Մարզահամերգային” համալիրում կայացավ «Տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը:Նշանավոր արարողությանը մասնակցում էին տեղական լավագույն ընկերությունները, այդ թվում նաև «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարանը` իր «Բջնի» և «Նոյ» ապրանքանիշներով: Համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքում «Բջնի» բուժիչ-սեղանի հանքային ջուրը և «Նոյ» խմելու աղբյուրի ջուրը արժանացան «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակին համապատասխանաբար «Որակը գնին հավասար» և «Շուկայի զարգացնող» անվանակարգերում: Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր գնահատել են մեր աշխատանքը և տվել մեզ իրենց ձայնը:
    Ավելին

  • Ոսկյա մրցանակ ստանդարտացման բնագավառում
    Ոսկյա մրցանակ ստանդարտացման բնագավառում

    Ս/թ ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ստանդարտացման բնագավառում խոշոր ավանդ ունեցող կազմակերպությունների միանգամյա բացառիկ մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինը, ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային կոմիտեի նախագահ Գրիգորի Էլկինը, ՀՀ “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մի շարք ՀԿ-ների և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ին կից գործող գիտական խորհրդի որոշմամբ տասը լավագույն կազմակերպություններ, որոնց թվում էր նաև “ՌՌՌ” Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն, արժանացան “Ոսկե մրցանակի”`իրենց արտադրական կամ աշխատանքային գործընթացներում ստանդարտների ու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ամենամեծ կիրառումն ունենալու, ինչպես նաև Հայաստանի ազգային ստանդարտների մշակման և զարգացման գործընթացում խոշոր ավանդ ունենալու համար:
    Ավելին