Համագործակցություն

Համագործակցություն

ՀՀ Առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի հետ մեր ընկերությունը կնքել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագիր: Ինստիտուտի «Բնական բուժական գործոնների և էկոլոգիական բժշկության կենտրոն»-ի, նրա փորձարարական հավատարմագրված լաբորատորիայի և «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ փորձարարական լաբորատորիայի կողմից համատեղ իրականացվում են` Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքի «Բջնի 2 ԷԿ» հորատանցքի հանքային ջրի և պատրաստի արտադրատեսակ «Բջնի» շշալցված բնական հանքային ջրի համալիր փորձարկումներ, սեզոնային դիտարկումներ և մշտահսկում:
Արտահանում

Արտահանում

Արտադրատեսականու որակական բարձր հատկությունների շնորհիվ ընկերությունը մեծ հաջողությամբ իրականացնում է արտահանում մի շարք երկրներ` հանդիսանալով Հայաստանում հանքային ջուր արտահանող առաջատար ընկերություններից մեկը: Ներկայումս «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ արտադրատեսակներն արտահանվում են Ռուսաստան, Ուկրաինա, և լայն թափով աշխատանքներ են տարվում արտահանումն ուղղելու դեպի Մերձավոր Արևելքի, Եվրոպական և Ամերիկյան մի շարք երկրների ուղղությամբ:
Գիտաժողովներ

Գիտաժողովներ

V ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Հայաստանում բնական հարստությունների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում բազմաթիվ հանքային և ջերմային աղբյուրները: Հայտնի են մոտ 7500 քաղցրահամ և 1300 հանքային ջրերի աղբյուրներ, որոնցից շատերը օգտագործվում են սպա նպատակներով և նրանցից մեկը հայտնի բնական հանքային ջուր «Բջնին» է: «Բջնի» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1976թ, սեփականաշնորհվել 1995-ին և վերանվանվել «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի 2010թ: Ներկայումս աշխատանքներ են տարվում որակի բարելավման, արտադրանքի տեսականու ընդլայնման, ինչպես նաև ձեռնարկության տեխնիկական հագեցման ուղղությամբ: