ՆՈՅ ԼԻՄՈՆԱԴ

ՆՈՅ ԼԻՄՈՆԱԴ

Մեկ, երկու, երեք…  Լիմոնադը բերե՛ք

Դյուշես տանձ , թարխուն և արևահամ խաղող… Երեք համ, որոնք կլցնեն ձեր օրը վառ գույներով և լավատեսությամբ: Նոյ ապրանքանիշը սպառողին է ներկայացնում 100% բնական հումքից պատրաստված 3 տեսակի լիմոնադներ առանց  կոնսերվանտների, վնասակար և գենետիկորեն մոդիֆիկացված (GMO) մթերքների օգտագործման:

Նոյ լիմոնադները սիրում են թե՛ մեծահասակները և թե՛ երեխաները: Խնջույքի, ընկերական հավաքի և պարզապես ճաշի ժամին ըմպե՛ք Նոյ լիմոնադ, որը կհագեցնի Ձեր ծարավը և կհաղորդի դրական լիցքեր ողջ օրվա ընթացքում: 

ՄԱՆՐԱՄԱՍՆ

 

ՆՈՅ ԹԱՐԽՈՒՆԻ ԼԻՄՈՆԱԴ

Հաճելի և թարմացնող Նոյ թարխունի լիմոնադը կհագեցնի ծարավը շոգ եղանակին և կբարձրացնի տրամադրությունը:

ՆՈՅ ՏԱՆՁԻ ԼԻՄՈՆԱԴ

Գոյություն ունի հատուկ տանձի տեսակ, որը հատկապես համեղ է դարձնում այդ ըմպելիքը: Դյուշես տանձն աճում է Ֆրանսիայում և կովկասյան որոշ երկրներում, այդ թվում նաև Վրաստանում: Նրանով լիմոնադը այնքան համեղ է, որ ոմանք տանձի լիմոնադին հենց դյուշես անվանումն են տվել: 

ՆՈՅ ԽԱՂՈՂԻ ԼԻՄՈՆԱԴ

Պարունակելով մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ և հանքային աղեր` (ցինկ, կալցիում, երկաթ, պղինձ) խաղողը հատկապես օգտակար է սրտային հիվանդների համար: Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում է արյան ճնշումը: Այն խորհուրդ է տրվում նաև սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը: 
 

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածը:

Հանքային ջուրը պետք է լինի առողջարար, թեթև և հաճելի: Բջնին օժտված է այդ բոլոր հատկանիշներով: